National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
22.06.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 25-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի հունիսի 25-ից հուլիսի 1-ը ներառյալ Աթենք (Հունաստան Հանրապետություն) կգործուղվեն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, պատվիրակության անդամ Վարդան Ղուկասյանը:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 7-րդ լիագումար նիստին մասնակցելու համար 2018 թվականի հունիսի 24-28-ը ներառյալ Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվեն Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, պատվիրակության անդամներ Կարեն Ավագյանը, Կարեն Բեքարյանը, Իվետա Տոնոյանը, Վարդան Բոստանջյանը, Արարատ Զուրաբյանը, Արմենուհի Կյուրեղյանը եւ Հայկ Կոնջորյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի հունիսի 24-30-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Կարինե Աճեմյանը, Միքայել Մելքումյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուստամ Մախմուդյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am